ԱՄՆ-ը մոտ ժամանակներս որոշում կկայացնի Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նրան հարցրել են՝ արդյոք որոշում կայացրել է միանալ Սաուդյան Արաբիայի հարվածներին Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման դիրքերին։
«Հնարավոր է։ Մենք կուսումնասիրենք այդ հարցը։ Մենք հենց նոր տեղեկացանք վերջին հարձակման մասին, ուստի որոշում կկայացնենք։ Դա կանենք արագ»,- պատասխանել է Թրամփը։