Ստամբուլի Քարթալ Քոշույոլուի բարձր մասնագիտացված ուսումնական և հետազոտական հիվանդանոցի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Քարթալ շրջանում գտնվող բժշկական հաստատության շենքում։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ստորաբաժանումներ, որոնք միջոցներ են ձեռնարկում կրակը մարելու ուղղությամբ։
Հնարավոր տուժածների և հրդեհի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
