Պուտինը Թրամփին հայտնել է, որ Փեզեշքիանի հետ քննարկել է Իրանի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ Թուրքմենստանում Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ մանրամասն քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ հոկտեմբերի 9-ին։

«Նախագահը նշեց, որ երեկ Թուրքմենստանում նա մանրամասն քննարկել է ստեղծված իրավիճակը Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ», – լրագրողներին ասել է Ուշակովը։

Leave a Comment