Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով կա 7 զոհ

Այսօր առավոտյան Զապորոժիեում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երեք երեխա, 10 մարդ վիրավորվել է, հայտնում է մարզային վարչակազմի ղեկավար Միխայլո Սեմիկինը:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ բնակելի շենքի մուտքն ամբողջությամբ ավերվել է։ Վնասվել են նաև մասնավոր տներ և այլ շինություններ։

14 մարդ համարվում է անհայտ կորած, որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Leave a Comment