ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է երևանցիներին քաղաքի օրվա կապակցությամբ։
«Մաղթում ենք, որ Հայաստանի մայրաքաղաքը պահպանի իր յուրահատուկ բնույթը՝ համատեղելով հարուստ պատմական ժառանգությունը առաջատար նվաճումների հետ, իսկ Երևանի բնակիչներին մաղթում ենք բարեկեցություն և բարգավաճում»,-նշված է ուղերձում։