Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ

10 Հոկտեմբերի, 2026

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Սոցիալական տարբեր հարթակներում տարածվում են կեղծ տեղեկություններ և տեսանյութեր՝ վարորդական վկայականների տրամադրման «միջնորդավորված» կամ «պարզեցված» եղանակների վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ այդ առաջարկները խարդախության դրսևորումներ են։ Նմանատիպ դեպքերով կան նախաձեռնված քրեական վարույթներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, եղե՛ք զգոն, մի՛ վստահեք կեղծ խոստումներին և մի՛ տրվեք խաբեություններին։
Վարորդական վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները»։

Leave a Comment