Միջոցներ են ձեռնարկվել դեպքի հանգամանքները պարզաբանելու համար․ ԿԸՀ-ն՝ դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մասին

Հրազդանն ընդգրկող ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում դիտորդի մասնակցությամբ արձանագրված միջադեպի վերաբերյալ տարածվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկել դեպքի հանգամանքները պատշաճ պարզաբանելու համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԸՀ-ից:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում հետևողական է դիտորդների իրավունքների իրացման ապահովման հարցում և կարևորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում նպաստել ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և վստահության ապահովմանը։

Միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ պարզելու դեպքում ԿԸՀ-ն դրանց մասին կտեղեկացնի հանրությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment