
Քութայիսի քաղաքի տեխնոլոգիական հաբում տեղի է ունեցել Վրաստանում առաջին «TUMO» կենտրոնի բացումը։ TUMO- Քութայիսի կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։։

Վրացական «Banc of Georgia»-ի ֆինանսական աջակցությամբ բացված TUMO հայկական կենտրոնը 12-18 տարեկան երիտասարդներին հնարավորություն է ընձեռում անվճար զարգացնել թվային, տեխնոլոգիական և ստեղծարար հմտությունները։
Կենտրոնի առաջարկած ուսումնական ծրագրերին արդեն իսկ գրանցվել է 1500֊ից ավելի սան։
Բացմանը ներկա են եղել` Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, «Banc of Georgia» գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն, «TUMO» կենտրոնի հիմնադիրներ` Մարի Լու Փափազյանը և Պեգոր Փափազյանը, Վրաստանի նորարության և տեխնոլոգիաների գործակալության (GITA) տնօրեն Ավթանդիլ Կասրաձեն: