Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը, 13-ի և 14-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a Comment