Հիտլեր Մուսոլինին հաղթեց Պերուում տեղի ունեցած ընտրություններում

Պերուում Հիտլեր Մուսոլինի Ֆլորես անունով թեկնածուն հաղթել է Կերոպալկա շրջանի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է The Gateway Pundit-ը։

«Ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նա ստացել է 229 ձայն, որը կազմում է վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 34,54 տոկոսը», – նշվում է հոդվածում։

Նշվում է, որ քաղաքական գործիչը իր մրցակցին գերազանցել է 25 ձայնով, սակայն հենց թեկնածուի անսովոր անունն է գրավել միջազգային ուշադրությունը։

Leave a Comment