Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն ապաստան տրամադրել Հայաստանում։ Նա իր որոշումը հիմնավորել է Ադրբեջանում իր նկատմամբ հետապնդումներով, հայտնում է Radar.am-ը:
Հրապարակած տեսաուղերձում նա ասում է, որ այժմ Ռուսաստանում է գտնվում, սակայն Ադրբեջանի քաղաքացի է:
«Ես՝ Ռաիգ Աբբասովս, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, Ռուսաստանից դիմում եմ Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին։
Ես Ձեզանից ապաստան եմ խնդրում, որպեսզի ապրեմ այդտեղ. այնտեղ ժողովրդավարություն է։ Թեև մեր նախագահը բազմիցս ընդգծել է, որ մեր երկիրը նույնպես ժողովրդավարական է, Նախիջևանի լիազոր ներկայացուցիչը հաշվի չի առնում դա։ Նա միշտ նրան սխալ է հանում։ Նա ապացուցեց բռնապետությունը։
Աշխատանք խնդրելուս համար ինձ զրպարտեցին և 30 օրով ազատազրկեցին՝ Շարուրի շրջանային դատարանի նախագահ Աբիլ Օրուջալիևի կողմից, և 5 ոստիկանների հանեցին իմ դեմ, իբր Ռաիգը աշխատանք է ուզել։ Սա կարող են նաև հետաքննել։
Դատարանի բոլոր տեսանյութերն իմ CD քարտի վրա են։ Այս ամենի պատճառով ես հրաժարվում եմ քաղաքացիությունից։ Խնդրում եմ Հայաստանի նախագահին, որ ինձ ապաստան տրամադրի Հայաստանում, որը ժողովրդավարական երկիր է։ Թող ինձ օգնություն ցուցաբերեն»,-ասել է նա: