«Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ

Իսպանական «Խետաֆեն» թույլտվություն չի ստացել ձևակերպելու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Դանի Կարվախալի տրանսֆերը: Այս մասին հաղորդում է Cadena Ser պարբերականը:

Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր էր 34-ամյա պաշտպանին առաջարկել տարեկան մոտ 400 հազար եվրո աշխատավարձ: Սակայն Լա լիգայի ղեկավարությունն այժմ խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնում ակումբների տրանսֆերային գործարքների ֆինանսական պայմանների նկատմամբ՝ ֆուտբոլիստներին քողարկված վճարումներ կատարելու ռիսկերը բացառելու նպատակով:

Տվյալ դեպքում կասկածների առիթ է տվել Կարվախալի նախորդ աշխատավարձը «Ռեալում», որտեղ նա վաստակում էր անհամեմատ ավելի շատ՝ տարեկան շուրջ 10 միլիոն եվրո: Լիգան կասկածում է, որ աշխատավարձի նման կտրուկ նվազումը կարող է ենթադրել ոչ պաշտոնական այլ վճարումներ:

Իսպանացի փորձառու ֆուտբոլիստն այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

Leave a Comment