«Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիր է ներկայացվել Թրամփին»․ #NYT

«Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիր է ներկայացվել Թրամփին»․ #NYT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը, որը նրան է ներկայացվել անցյալ շաբաթ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկություններով՝ ծրագիրը ենթադրում է «կարճատև, սակայն ինտենսիվ գործողություն, որը կտևի մոտ երեք օր»։

Աղբյուրները պարբերականին հայտնել են, որ նախագահն ուսումնասիրում է Փենթագոնի պատրաստած ծրագրերը, որոնք նախատեսում են հարվածներ հասցնել իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների պահեստներին, էներգետիկ ենթակառուցվածքներին, թեև ընդամենը մեկ օր առաջ նա հայտարարել էր, որ հարվածները չեն սկսվի մինչև նոյեմբերի 3-ին նախատեսված միջանկյալ ընտրությունները։

Leave a Comment