ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հոկտեմբերի 9-ին Մայամիում հանդիպում կանցկացնեն ուկրաինական պատվիրակության հետ։ Այս մասին Reuters-ը հայտնել է աղբյուրներին հղումով։
Նրանց տվյալներով՝ կողմերը կքննարկեն «Ուկրաինայում կարգավորման նոր գաղափարներն ու առաջարկները»։ Reuters-ը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ առաջարկների մասին է խոսքը։
Ավելի վաղ RBK-Ուկրաինան հայտնել էր, որ ԱՄՆ-ում կայանալիք հանդիպմանը Կիևը կներկայացնեն Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, նրա տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Գործակալության տվյալներով՝ քննարկվելու է նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։