Կանանց Հայաստանի հավաքականը հաղթել է Հորդանանի թիմին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանի թիմին։ Խաղն ավարտվել է 2:1 հաշվով։ Հորդանանում կայացած խաղում Հայաստանի հավաքականից գոլի հեղինակ են դարձել Աննա Դալլաքյանն ու Մարալ Արթինը։

Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը հոկտեմբերի 10-ին Հորդանանում ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ինդոնեզիայի թիմի հետ:

Leave a Comment