Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրել են կառավարման խորհրդի նախագահ: Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնել է կառավարման խորհրդի անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մակար Կիրակոսյանը: Iravaban.net-ը տեղեկանում է Դատական իշխանությունից։
Շնորհավորում ենք խորհրդի նոր նախագահին, մաղթում հաջողություններ, արդյունավետ աշխատանք և նոր ձեռքբերումներ այս պատասխանատու գործում: