ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը ներկայում գտնվում է «ռազմավարական փակուղում»։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ կա՝ բանակցություններ կամ կողմերից մեկի կամ երկուսի կողմից էսկալացիա։
Ռուբիոն նշել է, որ այս պահին պատերազմի դիվանագիտական կարգավորման հեռանկարներ չի տեսնում, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցել բանակցային գործընթացին, եթե դրա համար հնարավորություն ստեղծվի։
