Արտահանձնման պահանջ Ադրբեջանից չկա: Կառավարության նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Շաքիում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հարցին։
«Ադրբեջանը կարող է ուզել իրենց քրեական գործով էլ հետաքննություն անել։ Այդ զինվորը, եթե գնա Ադրբեջան, չի գնալու իրենց տուն, այդ զինվորին դատելու են Ադրբեջանում, եթե նա հայտնվի այնտեղ։ Ես թեման չեմ հասկանում՝ ի՞նչ եք քննարկում, ի՞նչ արտահանձնում, ո՞վ է ասել՝ արտահանձնում»,- նշել է Փաշինյանը։