Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարում, թե ամենասարսափելին այն է, որ «Հայաստանը վերածվի նոր Ուկրաինայի»։
«Հայաստանն արդեն եղել է նման վտանգի առջև և նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները Հայաստանի առջև չկատարեց։ Ինչո՞ւ է անում պարոն Մեդվեդևը նման արտահայտություն։ Կարող է նաև հնչել այսպիսի հայտարարություն, որ Հայաստանը հանկարծ չվերածվի նոր Ռուսաստանի, որովհետև Ռուսաստանի ամենատարբեր տեղերում պայթյուններ են հնչում: Դա լավ ժանր չէ։ Հայաստանը վերածվելու է ավելի ու ավելի շատ ինքնիշխան պետության»,- նշել է Փաշինյանը։