Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 7-ին անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը Հորդանանի հետ, հայտնում է ՀՖՖ-ն։

«Մարիամ Ստեփանյանի թիմը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։ Մեր ընտրանուց աչքի ընկան Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփեց ավելացված ժամանակում։

«Խաղացինք մինչև վերջ, չվախեցանք դժվար պահերից և ամենակարևորը՝ հավատացինք, որ կարող ենք հաղթել։ Շնորհակալ եմ աղջիկներին՝ նվիրվածության և պայքարի համար», — խաղից հետո նշել է Մարիամ Ստեփանյանը։

Հոկտեմբերի 10-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա Հորդանանում»,- ասվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

Leave a Comment