Ֆրանսիայի ոստիկանությունը վեց մարդու է ձերբակալել երկրի հարավում՝ Կանյ-սյուր-Մեր քաղաքում իմպրեսիոնիստ նկարիչ Պիեռ Օգյուստ Ռենուարի թանգարանից գողության գործով։ Այդ մասին հայտնում է BFMTV-ն՝ աղբյուրին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանցից երկուսը կասկածվում են թանգարան ներխուժելու և կտավները գողանալու մեջ։ Ձերբակալությունները իրականացվել են Պրիմորյե Ալպերի, Էրոյի և Յուրայի դեպարտամենտներում։
Սեպտեմբերի 8-ին TF1-ը հայտնել էր, որ երկու անձ վաղ առավոտյան ներխուժել էին Ռենուարի թանգարան և շրջանակներից կտրելով՝ գողացել չորս կտավ։
Մարսելի դատախազությունից հայտնել էին, որ հանցագործները երեք րոպեից էլ քիչ ժամանակում պատերից հանել էին Ռենուարի չորս աշխատանք՝ «Տիկին Կոլոննա Ռոմանո», «Երիտասարդ կինը ջրհորի մոտ», «Տիկին Ստեֆան Պիշոնի դիմանկարը» և «Կոկոն ընթերցելիս»։ Փախուստի ժամանակ նրանք թանգարանի այգում թողել էին վերջին երկու կտավները։