«Իմ համար կա ազգային-ապազգային, հող պահող ու հող հանձնող, հայրենիքի ջատագով, հայրենիքի արժեքները ուրացող։
Ժամանակին Հանրապետականը 154 000 անդամ է ունեցել, դրանց մի մեծ մասը 2018-ին «թռել է», հիմա նրանց չեմ ուզում անդրադառնալ։ Ինձ համար հանրապետականը նա է, ով այսօր ՀՀԿ-ում է։
Իսկ եթե Փաշինյանը նախկինը է ման գալիս՝ թող իր ֆրակցիայում, իր թիմում փնտրի։ Իր փոխվարչապետերից մեկը նախկին կառավարությունում չէ՞ր աշխատում, քանի՞ պատգամավոր կա նախկին ՀՀԿ-ական, իր ֆրակցիայում պատգամավոր կա, որը Սերժ Սարգսյանին ՀՀԿ համագումարում առաջադրել է նախագահի թեկնածու։ Ինձ համար հանրապետական նրանք են, ովքեր մնացել են հանրապետականում, մնացածին բարի ճանապարհ, շուտ պիտի գնային, երևի մեր սխալն այն է եղել, որ ում ասես՝ ընդունել ենք կուսակցություն»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: