Ռուսական տնտեսական սահմանափակումներից հետո Հայաստանը հրատապ այլընտրանքային արտահանման շուկաներ էր փնտրում։ Մոսկվայի կողմից հայկական կոնյակի, գինու, հանքային ջրի ու գյուղմթերքի ներմուծման և տարանցման արգելքները ոչ միայն խաթարեցին մատակարարման ավանդական շղթաները, այլև ճգնաժամի առաջ կանգնեցրին հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկությունների։ Այս ֆոնին օգնության ձեռք մեկնեց Եվրամիությունը: Թե որքանով է հայկական բիզնեսը պատրաստ այս շրջադարձին, և ինչ են փաստում պաշտոնական թվերը՝ մանրամասները ռեպորտաժում։