Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Շաքիի միջադեպի առնչությամբ արձանագրել է թերացումներ:
«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ։ Բայց դրա ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննությունից հետո»,– ընդգծել է պաշտպանության նախարարը՝ նշելով, որ միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հնարավոր կլինի տրամադրել ծառայողական քննությունների և քննչական գործողությունների անցկացումից հետո։
Անդրադառնալով տեղի ունեցածը դիվերսիա որակող պնդումներին՝ Պապիկյանը պատասխանել է, որ տվյալ անձը ձերբակալության ժամանակ դիմադրություն չի ցուցաբերել, և այդ հանգամանքն արդեն իսկ վկայում է, որ նա դիվերսանտ չէ։