Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը, չնայած իր մոտ եղած հրազենին, ձերբակալության պահին դիմադրություն չի ցուցաբերել։
«Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ՝ նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, և գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»,- ասել է վարչապետը։