Հայաստանցի ըմբիշներ Յուրիկ Մխիթարյանը և Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթող են դարձել ՌԴ պաշտպանության նախարարի գավաթի մարզական ըմբշամարտի միջազգային մրցաշարում, որն անցկացվել է Կիզիլում։
Մրցաշարին մասնակցել է 121 մարզիկ 14 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Բելառուսից, ԿԺԴՀ-ից, Մոնղոլիայից, Ալժիրից, Բրազիլիայից, Հորդանանից, Լիբանանից, Նիգերից, Սիրիայից, Թունիսից և Շրի Լանկայից։ Մրցումներն անցկացվել են ազատ և հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական քաշային կարգերում։
Հայաստանը նվաճել է երկու ոսկե մեդալ հունահռոմեական ըմբշամարտում։ 18-ամյա Յուրիկ Մխիթարյանը հաղթող է դարձել մինչև 67 կգ քաշային կարգում։ Էրիկ Տեր-Մաթևոսյանը հաղթել է մինչև 97 կգ քաշային կարգում։