Ադրբեջանը հերքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Հաննինգի գործի հետ կապը

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հաննինգի նկատմամբ հետաքննության շրջանակներում Ադրբեջանի մասին հիշատակող լրատվամիջոցների հաղորդագրությունները ապատեղեկատվություն են և երկրի դեմ վերջերս իրականացված զրպարտչական արշավի մաս, հայտարարել է Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը։

Հոկտեմբերի 7-ին Der Spiegel-ը հաղորդեց, որ լրտեսության կասկածանքով ձերբակալված Հաննինգը, հնարավոր է, վերլուծական զեկույց էր պատրաստում ադրբեջանական հետախուզության համար: Պարբերականի համաձայն՝ Հաննինգը գաղտնի փաստաթղթեր է ձեռք բերել իր նախկին աշխատակազմի ղեկավարի միջոցով և օգտագործել դրանք վերլուծական զեկույցը պատրաստելիս:

Հոկտեմբերի 6-ին Հաննինգը ձերբակալվեց Գերմանիայում՝ օտարերկրյա հետախուզական ծառայություններին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու կասկածանքով: Հետաքննիչները Հաննինգին կասկածում են լրտեսության, պետական ​​գաղտնիքներ ձեռք բերելու և դավաճանության փորձի մեջ: 

 

Leave a Comment