Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգ, Երվանդ Քոչարի ցուցահանդես. Վրաստանում ՀՀ մշակույթի օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

ԿԳՄՍՆ- ից հայտնում են, որ Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր։ Մասնավորապես՝ տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, ինչպես նաև կբացվի հայ մեծանուն արվեստագետ Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

«Աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ և այցելություններ՝ ուղղված հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդմանը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը»,- նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ։

Leave a Comment