
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ի ցերեկային ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։
Քամին՝ հարավարեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։
Երեւանում ցերեկը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Ցերեկը կլինի 20- 22, երեկոյան՝ 15- 17, գիշերը՝ 9- 11 աստիճան։
Մայրաքաղաքում ամենատաք հոկտեմբերի 7-ն արձանագրվել է 2022 թվականին՝ 28.5°C, ամենացուրտը՝ 1977 թվականին՝ — 0.2°C։