ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ ընտանիքին։ Ֆեյսբուքի իր էջում նա հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է.
«Այցելեցի Անիի ընտանիքին՝ հետաքրքրվելու երեխաների և ընտանիքի անդամների առողջական վիճակով, նրանց առողջապահական և այլ կարիքներով, որոնք անհրաժեշտ են այս փուլում»։