Հայաստանի ազգային պատկերասրահին են փոխանցվել ֆինանսների նախկին նախարարից առգրավված արվեստի գործերը

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության և ՀՀ քննչական կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակներում, ֆինանսների նախկին նախարար և ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով առգրավված ու պետականացված արժեքավոր արվեստի գործերը (այդ թվում՝ թանկարժեք կտավներ) դատարանի որոշումներից ու համապատասխան իրավական ընթացակարգերից հետո փոխանցվել են Հայաստանի ազգային պատկերասրահին՝ մշտական պահպանության և ցուցադրության նպատակով։

Դատախազությունը Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել ավելի քան 190 անշարժ գույք, շարժական գույքեր և միլիարդավոր դրամներ։

Leave a Comment