ՀԾԿՀ-ն Huawei-ի պատվիրակությանը ներկայացրել է 5G տեխնոլոգիայի զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերը

ՀԾԿՀ-ն Huawei-ի պատվիրակությանը ներկայացրել է 5G տեխնոլոգիայի զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերը


ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել է չինական Huawei ընկերության պատվիրակությանը՝ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժաո Հոնգբոնին, ընկերության Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ռազմավարության տնօրենին և այլ փորձագետների։


 


Հանդիպման ընթացքում ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրման միտումները, առանձնահատկությունները և հնարավորությունները՝ հեռահաղորդակցության միջազգային շուկաներում։


 


Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հեռահաղորդակցության ոլորտի տեխնոլոգիական զարգացման, նորարարական լուծումների ներդրման և հաջորդ սերնդի կապի տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցերին։ ՀԾԿՀ-ի կողմից ներկայացվել է 5G տեխնոլոգիայի հետագա զարգացման և 6G տեխնոլոգիայի ներդրմանն ուղղված քայլերն ու ծրագրերը։


 


Հանդիպման արդյուքներով կողմերը պայմանավորվեցին շարունակել մասնագիտական քննարկումներն ու համագործակցությունը՝ երկուստեք հետաքրքրող հարցերի շուրջ։


 


ՀԾԿՀ


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment