
Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հնարավոր առճակատման նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պատրաստ են գործողությունների. մենք մատը ձգանին ենք պահում և սպասում ենք ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի (Իսրայել – խմբ․) կողմից թեկուզ ամենաչնչին սխալ հաշվարկին», – գրել է նա X սոցիալական ցանցում։
Նա նաև հայտարարել է, որ Իրանի պատասխանը «ավելի կոշտ կլինի և ստիպելու է նրանց զղջալ իրենց գործողությունների համար»։