Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա

Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտուհիների վրա։ Ինչպես հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով իրավապահներին, աղջիկը, որն ավելի վաղ ավարտել էր այդ դպրոցը, անարգել մուտք գործելու համար դպրոցական համազգեստ է հագել և իր հետ խոհանոցային դանակ բերել։ Նա դանակով վիրավորել է 10-ից 13 տարեկան ութ աշակերտուհու։

Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ։ Նա ձերբակալված է:

Leave a Comment