
Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտուհիների վրա։ Ինչպես հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով իրավապահներին, աղջիկը, որն ավելի վաղ ավարտել էր այդ դպրոցը, անարգել մուտք գործելու համար դպրոցական համազգեստ է հագել և իր հետ խոհանոցային դանակ բերել։ Նա դանակով վիրավորել է 10-ից 13 տարեկան ութ աշակերտուհու։
Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ։ Նա ձերբակալված է:
İstanbul Başakşehir’de bir ortaokulda meydana gelen bıçaklı saldırıda 5 öğrenci yaralandı. https://t.co/upWDc7J7yC
— Sabah (@sabah) October 6, 2026