Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարին կասկածում են լրտեսության մեջ

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Աուգուստ Հանինգը լրտեսության կասկածանքով ձերբակալվել է, հայտնում է DW- ն՝ հղում անելով Դաշնային դատախազությանը։

Իրավապահների տվյալներով՝ Հանինգը, մասնավորապես, կասկածվում է պետական դավաճանության փորձի եւ օտարերկրյա պետության շահերից բխող գաղտնի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։

Գերմանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը Ռուսաստանի հետ կապերի մասին չէ։

Հանինգը 1998-2005 թվականներին ղեկավարել է Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը այնուհետեւ զբաղեցրել Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղարի պաշտոնը։

Leave a Comment