Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստը ընդմիջել է։
Լարվածությունը սկսվել է ԱԺ հերթական նիստի ընթացքում, երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ելույթում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին մեղադրել է պետական միջոցների վատնման մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Ղազարյանի ելույթի ընթացքում Ռուբեն Ռուբինյանն անջատել է նրա խոսափողը՝ նշելով, որ պատգամավորը օրակարգի հարցից չի խոսում։
Դրանից հետո ԱԺ-ում պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է քաշքշուկի։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանությունը շարունակվել է նաև նիստերի դահլիճից դուրս։
Լարված իրավիճակից հետո Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է նիստի ընդմիջում։
Մանրամասները տեսանյութում։