Ադրբեջանցին, որ մտել է Հայաստան, չի արտահանձնվելու․ նա հանցագործ է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Այս առումով մեր պետությունը պետք է դիրքորոշում հայտնի, իսկ իշխանության պահվածքից տեսանելի է դառնում, որ նպատակ ունեն արտահանձնելու նրան»,– ասել է նա։
Կարապետյանը հավելել է, որ ոչ մի լարում ու քաշքշուկ չի ստիպի իրենց շեղվել այս օրակարգից։