
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 խաղարկության C2 խմբի 4-րդ տուրում Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կայացած Չեռնոգորիա — Հայաստան հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում (86-րդ րոպեին) Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստ Ստեֆան Լոնչարը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից, սակայն Հայաստանի ընտրանուն չհաջողվեց օգտագործել թվային առավելությունը և բեկել խաղի ընթացքը։
Թիմերի միջև սեպտեմբերի 28-ին Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր Չեռնոգորիայի հաղթանակով՝ 2-3 հաշվով։