«Նեգրեյրայի գործի» հետքերով․ ՈւԵՖԱ-ն հորդորել է «Ռեալին» պահպանել հանգստություն և զինվել համբերությամբ

Օրեր առաջ ՈւԵՖԱ-ն հաստատել էր, որ Մադրիդի «Ռեալից» փաստաթղթեր է ստացել այսպես կոչված «Նեգրեյրայի գործի» վերաբերյալ, որը կապված է «Բարսելոնայի» կողմից Իսպանիայի մրցավարների տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահին կատարված աղմկահարույց վճարումների հետ։

Ինչպես հաղորդում է OK Diario-ն, մադրիդյան ակումբը խնդրել է ՈւԵՖԱ-ին հնարավորինս շուտ որոշում կայացնել այս հարցի շուրջ։ Սակայն եվրոպական ֆուտբոլային կառույցն ի պատասխան հորդորել է «Ռեալին» պահպանել հանգստություն և զինվել համբերությամբ։ Նշվում է, որ դատավարությունն ու գործի քննությունը կտևեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՈւԵՖԱ-ն «Ռեալից» ստացել է մոտ 50 հազար էջից բաղկացած տեղեկատվական փաթեթ։

Leave a Comment