«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» ղեկավար, «Հանուն հանրապետության» կուսակցության վարչության անդամ Առնոլդ Բլեյանին։ Անդրադարձ է եղել վերջին քաղաքական զարգացումներին, սահմանային միջադեպին, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի այսօրվա հայտարարությանը։
Առնոլդ Բլեյանը խոսել է նոր ներքաղաքական զարգացումների մասին՝ նշելով, որ Հայաստանում 2031 թվականին հերթական ընտրությունների փոխարեն պետք է լինեն արտահերթ ընտրություններ և ավելի շուտ, քանի որ, ըստ նրա, կաշառք բաժանած կուսակցությունները պետք է լուծարվեն։ Այդ դեպքում Բլեյանի համոզմամբ խորհրդարանում կլինի ոչ թե ռուսամետ, այլ բոլորովին ուրիշ ընդդիմություն, իսկ այս ընդդիմությունը չպետք է կարողանա մասնակցել Երևանի և ԱԺ-ի հաջորդ ընտրություններին։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ ռուսները 2028-ին գրավեն Երևանը, իսկ իրենք ունեն այդ հնարավորությունը։ Եթե գրավեցին Երևանը 2028-ին, 2031–ին՝ Հայաստանը կվերցնեն»,-ասել է Բլեյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։