Ինչի՞ հետ է կապված Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում նկատվող լարվածությունը, ու կկարողանա՞ արդյոք դրանից օգտվել հայկական դիվանագիտությունը

Բաքվում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլիչը որոշել է հանդես գալ՝ ի պաշտպանություն ադրբեջանցիների, որոնց դեմ Անկարայում, իբր կազմակերպված արշավ է իրականացվում: Դիվանագետը կոչ է արել դադարեցնել երրկողմ մեղադրանքները, քանի որ դրանից շահում են հայերը: Ի՞նչ արիթով է դիվանագետն անդրադարձել այս թեմային. մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը:

«Վերջերս թուրքական մամուլում ավելի հաճախակի են դարձել հրապարակումները, որոնք Ադրբեջանում ոմանք որակում են որպես հակաադրբեջանական: Եվ նաև բողոքի ցույցեր, ակցիաներ են անցկացվում, որոնցից նույնպես ադրբեջանցիները շատ են վիրավորվում: Եվ ահա, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քլիչը որոշել է, որ ինքը պարտավոր է պաշտպանել ադրբեջանցիներին՝ իր հայրենակիցներից՝ թուրքերից: Ֆեյսբուքում նաև հետևյալի մասին գրառում է արել՝ «Ոչ մեկ իրավունք չունի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին, լռեք և լուռ նստեք, մենք մեկ ընտանիք ենք: Հարձակումը Ադրբեջանի դեմ, դա հարձակում է ընտանիքի դեմ»: Նա ակնարկել է, որ այս ամենի հետևում կարող են հայեր լինել»,-ասել է Երկանյանը:

Ինչը՞ դարձավ Անկարայի ու Բաքվի միջև լարվածության պատճառ: Արդյո՞ք Ադրբեջանի ու Թուրքիայի առաջին դեմքերը ևս իրենց թույլ են տալիս մեղադրանքներ իրար հասցեին: Իսկ Հայաստանն այս ամենում ի՞նչ դեր ունի:

Leave a Comment