Իրանի կառավարությունը Մեհրդադ Էհլակիին ներկայացրել է խորհրդարան՝ որպես պաշտպանության նախարարի թեկնածու, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական աղբյուրին։
«Մեհրդադ Էհլակին խորհրդարանին է ներկայացվել որպես պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու», – «Ֆարս» լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի աղբյուրը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Fars լրատվական գործակալությունը, Իրանի Սահմանադրության 135-րդ հոդվածը թույլ է տալիս նախագահին նշանակել ժամանակավոր նախարար՝ ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Գործակալության տվյալներով՝ այս ժամկետը լրացել է, և կառավարությունն այժմ պետք է խորհրդարանին ներկայացնի պաշտպանության և հետախուզության նախարարական պաշտոնների թեկնածուների: