05 Հոկտեմբերի 2026, 20:20
Հայաստանը, Ֆրանսիան և Ռուսաստանը Վլադիվոստոկում անցկացվող Խաղաղօվկիանոսյան թատերական փառատոնի շրջանակում ներկայացրել են «Պենելոպե՛, Օ՜, Պենելոպե՛» ներկայացման պրեմիերան։
Ֆրանսիացի սցենարիստ, ռեժիսոր և բեմանկարիչ Սիմոն Աբկարյանի և հայկական «Համազգային» թատրոնի համատեղ ներկայացումը Հոմերոսի «Ոդիսական»-ի վերապատումն է՝ շեշտադրելով հավատարիմ կնոջ կերպարը, որը սպասում է պատերազմից վերադարձող ամուսնուն։
Գլխավոր դերը կատարել է հայ դերասանուհի Նարինե Գրիգորյանը։
Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել նախորդ տարի Մոսկվայում՝ Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի շրջանակում։ Այս բեմադրության մեջ Պենելոպեի անունը Դինա է։ Նա 20 տարի սպասում է Ոդիսևսին՝ Էլիասին։