Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի մշակույթի նորանշանակ նախարար Մաիա Բիթաձեն։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր գործունեություն։

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել է ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և նրա շրջանակում կազմակերպվող՝ հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի Օպերայի և բալետի թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգին և հոկտեմբերի 8-ին Վրաստանի Ազգային պատկերասրահում բացվող «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսին։

Leave a Comment