Նոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակ


Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցի մասնավոր գործընկերը ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում։


 


Այս մասին հայտնել է ՆԳՆ-ն և հրապարակել ապասարկման նոր գրասենյակների հասցեները։


 


Դրանք գործելու են 14 հասցեում․


 


Երևան


• «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3


• «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16


 


Արարատի մարզ


• Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8


 


Վայոց ձորի մարզ


• Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1


 


Սյունիքի մարզ


• Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41


 


Արմավիրի մարզ


• Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1


 


Արագածոտնի մարզ


• Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1


 


Կոտայքի մարզ


• Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62


• Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)


 


Շիրակի մարզ


• Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)


 


Լոռու մարզ


• Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6


 


Տավուշի մարզ


• Իջևան՝ Անկախության փողոց, 19/79


 


Գեղարքունիքի մարզ


• Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ)


• Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12


 


2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։


 


Գրասենյակներ կգործեն․


 


Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում,


Արմավիրի մարզում՝ Արմավիրում,


Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,


Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում,


Շիրակի մարզում՝ Արթիկում,


Արարատի մարզում՝ Արարատում։


 


Նոր հասցեներ, ժամանակակից պայմաններ և ավելի հարմարավետ սպասարկում՝ կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար։


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment