Սերունդների մասին

Սերունդների մասին

05.10.2026 | 17:57


Մենք միշտ սիրել ենք կարևորել նախորդներին և այդ կարևորությունը ներկայացրել սերունդների անվան տակ:

Այսօր՝ երթուղայինում, սրճարանում կամ պարզապես որևէ հանրային վայրում հանդիպած պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու հայացքի ու վարքագծի մեջ ակամա փորձում եմ գտնել երեկվա և այսօրվա սերունդների ընդհանրություններն ու տարբերությունները։ Եվ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն հինը կարող է լինել ավելի նոր, քան այն նորը, որը, պարզապես նոր լինելու համար, մերժում է հինը։

Ես դա տեսնում եմ անգամ մի սովորական երթուղայինի մեջ։ Տեսնում եմ յոթանասունամյա ծերունուն՝ կանգնած, և նրա դիմաց նստած տասնյոթամյա պատանուն։ Ծերունին նայում է պատանու անհաղորդ հայացքին՝ ոչ թե զայրույթով, այլ ինչ-որ տարօրինակ կարեկցանքով…

Գուցե հենց այդտե՞ղ է սերունդների տարբերությունը։ Ոչ թե տարիքի, հագուստի կամ խոսքի մեջ, այլ այն բանի, թե ով է պատրաստ կանգնել ուրիշի փոխարեն:

Սենոր Հասրաթյան

Մեկնաբանություններ

Leave a Comment