Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի». Bloomberg

5 Հոկտեմբերի, 2026

2017 թվականից նախագահական պաշտոնը զբաղեցնող Էմանուել Մակրոնի կառավարման տարիներին Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի», գրում է Bloomberg գործակալությունը՝ ներկայացնելով նրա նախագահության հիմնական հանգրվանները։

«Քաղաքական սխալների և գլոբալ ցնցումների մեկ տասնամյակից հետո, որոնց պայմաններում պետական ծախսերը Մակրոնի համար դարձել են նախընտրելի լուծում, բնակչության դժգոհությունն աճում է, տնտեսական աճի տեմպերը նվազում են, պետական պարտքը արագորեն ավելանում է, իսկ ներդրողները ազատվում են ֆրանսիական ակտիվներից՝ համաշխարհային պարտատոմսերի շուկայի անկման ֆոնին։ Այս ամենը Ֆրանսիան դարձրել է եվրոգոտու տնտեսության ամենաթույլ օղակը», — գրում է գործակալությունը։

«Մակրոնի տնտեսական կառավարման արդյունքները կտրուկ հակասում են Ֆրանսիան նորացված Եվրոպայի առաջատար ուժը դարձնելու նրա հավակնություններին․ Եվրոպա, որը բավականաչափ ազդեցություն կունենար իր շահերը պաշտպանելու համար, ասվում է հոդվածում»։

Leave a Comment