
Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ խոսելով Դավիթ Գարեջիի վանքի մասին, որի շուրջ վերջին շրջանում լարվածություն է առաջացել Վրաստանի և Ադրբեջանի միջև։
«Երկու պետությունների հետ էլ անհրաժեշտ է իրականացնել սահմանների դելիմիտացիա-դեմարկացիա, և այս ուղղությամբ աշխատանքը հետագայում ևս կշարունակվի՝ բարեկամական մթնոլորտում»,-նշել է նա։