Իրանը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ․ խորհրդարանի փոխխոսնակ

Իրանն այժմ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի Բաբային։

«ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ըստ էության, շարունակվում են», – Հաջի Բաբայիի խոսքերն է մեջբերում ISNA-ն։

Խորհրդարանի փոխխոսնակը հավելել է, որ բանակցությունները մինչ այժմ անհաջող են եղել: Հաջի Բաբայիի խոսքով՝ Թեհրանը պետք է

Վաշինգտոնի հետ խոսի ուժի և հեղինակության դիրքերից, և այդ դեպքում ԱՄՆ-ն կզիջի Իսլամական Հանրապետության պահանջներին:

Leave a Comment